Ջոնի Դեփն առաջին անգամ մեկնաբանել է ձայնագրությունը, որում խնդրում է վնասել իրեն
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփն առաջին անգամ խոսել է ձայնագրության մասին, որում նախկին կնոջը` 36-ամյա Էմբեր Հերդին, խնդրում է դանակով վնասել իրեն, հայտնում է USA Today-ը:
Ամերիկացի դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության վերաբերյալ գործով վերջերս կայացած դատական նիստերից մեկի ընթացքում Հերդը ձայնագրություն է միացրել, որում լսվում է, թե ինչպես է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղը նախկին կնոջը խնդրում իրեն վնասել դանակով, ինչպես նաեւ փորձում է սուր իրով վնասել իրեն այն դեպքում, երբ արտիստը փորձում է հանգստացնել նախկին ամուսնուն:
Հերդի խոսքով` խոսակցությունը ձայնագրվել է 2016թ.-ին` Սան Ֆրանցիսկոյում իրենց հանդիպման ժամանակ: Նախքան այդ Էմբերը հայտարարել էր, որ Ջոնիի կողմից ընտանեկան բռնության զոհ է դարձել:
Խոսելով ձայնագրության մասին` Դեփը հայտարարել է, որ այդ պահին նախկին կնոջ բազմաթիվ մեղադրանքների պատճառով իր նյարդերը տեղի են տվել:
«Ինձ հունից հանել էր այն, որ նա ցանկանում էր շփվել ինձ հետ: Այդ ժամանակ բոլոր լուրերն այն մասին էին, իբրեւ ես արել եմ այդ սարսափելի բաները»,- ասել է արտիստը:
«Գրպանումս դանակ կար, ես պարզապես հանեցի այն ու ասացի. «Ահա, վնասիր ինձ, դա այն է, ինչ դու ուզում ես անել: Ի վերջո, դու տարար ամեն ինչ: Դու ուզում ես իմ արյո՞ւնը տեսնել: Վերցրու սա: Խմիր իմ արյունը»: Բայց նա հրաժարվեց»,- դատարանում ասել է Դեփը: