Ադրբեջանում վերացրել են քրեական պատասխանատվությունը փոքր քանակությամբ թմրամիջոցների համար
Ադրբեջանում վերացրել են քրեական պատասխանատվությունը փոքր քանակությամբ թմրամիջոցների համար: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Քրեական օրենսգրքում եւ ՔԳՀ-ում համապատասխան փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ընդունվել են Միլի Մեջլիսի նիստին:
Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխության հիման վրա անձնական սպառումը գերազանցող չափով առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի ձեռք բերումը, պահումը, արտադրությունը, մշակումը կամ փոխադրումը կպատժվի մեկից երեք տարվա ազատազրկմամբ։ Խոշոր չափերով այս արարքների կատարումը կպատժվի ազատազրկմամբ՝ 3-ից 8 տարի ժամկետով, առանձնապես խոշոր չափերի դեպքում՝ 8-ից 15 տարվա ազատազրկմամբ: