Մոլդովայի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Մերձդնեստրում իրավիճակի պատճառով
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեքշաբթի Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կանցկացնի՝ չճանաչված Մերձդնեստրում իրավիճակի սրման հետ կապված։
«Այսօր Սանդուն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ է հրավիրում Մերձդնեստրի տարածաշրջանում միջադեպերի հետ կապված»,- հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Այսօր անհայտ անձինք պայթեցրել են Պրիդնեստրովիեի Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղի մարզային ռադիոկենտրոնի երկու ալեհավաք։ Նախօրեին ձեռքի նռնականետից գնդակոծվել էր չճանաչված Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարության շենքը։ Հաղորդվում է, որ երկու դեպքում էլ զոհեր եւ վիրավորներ չկան։ Մարտին Մերձդնեստրի պետական կառույցները մի քանի անանուն հաղորդումներ էին ստացել դպրոցների, բժշկական հաստատությունների, առեւտրի կենտրոնների եւ այլ օբյեկտների զանգվածային ականապատման մասին: