Թուրքիայի ԶՈւ-ն մտադիր է 60 կիլոմետր խորանալ Իրաքում և այնտեղ վերահսկման կայաններ ստեղծել
Թուրքիայի զինված ուժերը մտադիր են 50-60 կիլոմետր խորանալ Իրաքի հյուսիսում՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր ռազմական գործողության շրջանակում, գրել է Star թերթը։
Բացի այդ, թերթի տվյալներով, հիմնական առաջադրանքների կատարումից հետո թուրք զինվորականները չեն նախատեսում լրիվ հեռանալ Իրաքի հյուսիսից։ Նրանք մտադիր են այնտեղ տարածքի վերահսկման ժամանակավոր կայաններ ստեղծել՝ մինչեւ սպառնալիքների վերջնական վերացումը։ Միայն սպառնալիքների վերացման բոլոր խնդիրների կատարումից հետո Թուրքիայի ԶՈւ-ն կազատի Իրաքի տարածքը։ Վերահսկման ժամանակավոր կայանները եւ կետերը կստեղծվեն այն շրջաններում, որոնցից նախընտրում են օգտվել ծայրահեղականները։