«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 26-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։
Բուքմեյքերները կանխատեսում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի մեծ առավելությունը։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1․45 է։ Արքայական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․50, ոչ ոքի արդյունքինը՝ 4․50 գործակցով։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2019-2020 թվականների Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Այն ժամանակ երկու խաղում էլ 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։