Էրդողանը պատգամավոր Փայլանին «դավաճան» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավորի համար, ով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել։
«Մենք օրինագիծն ընկալում ենք որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում»,- ասել է Էրդողանը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։
Նա հույս է հայտնել, որ խորհրդարանի օրենքի ու բարոյականության նորմերը խախտած պատգամավորի նկատմամբ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։
Հիշեցնենք, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծը։