Աննա Գրիգորյանի լուսանկարը Գերմանիայից
Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Գերմանիայում։ Աննան կանաչ հագուստ է կրում, երկարաճիտներ ու բաճկոն։ Դերասանուհին արձակել է մազերն ու շպարված չէ:
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան մուգ կապույտ երանգի վերնաշապիկ-զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նա հագուստը համադրել էր երկարաճիտների հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան։