Փաշինյանը մեր երեխաներին տարել է զանգվածային սպանության, վաղվա ակցիայի նպատակն է պատժել մեղավորին. զոհվածի հարազատ (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, առ այն, որ կարող էինք կանխել պատերազմը և նույն զիջումներն անել առանց զոհերի, իր մեջ հանցակազմ է պարունակում։ Դրա համար էլ հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ցորի գնդի 21 զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
Վաղը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մեծ հավաք են նախաձեռնել Ազնավուրի հրապարակում։ Ըստ Անահիտ Մանասյանի, հավաքի գլխավոր դրդապատճառը ԱԺ-ում Փաշինյանի հնչեցրած միտքն է, որը զոհվածի հարազատն ինքնախոստովանություն է համարում։
«Ակցիայի գլխավոր պահանջն է պատժել մեղավորներին, եթե դրա համար պետք է իշխանափոխություն, նաև դա։ ՀՀ գերագույն, գլխավոր հրամանատարը կարող էր կանխել մեծ աղետը, սակայն անգործություն է ցուցաբերել կամ միտումնավոր է արել։ Մեր երեխաների զոհվելու պատճառը բանակը գլխատելն էր, անգրագետ կառավարումը»,- նշել է Մանասյանը։