Գալուստյանը սափրվել ու «անճանաչելի» է դարձել (լուսանկար)
Հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը սափրել է մորուքն ու բեղերը: Telegram-ի ալիքում նա խոստովանել է, որ նոր կերպարում իրեն 10 տարով ավելի երիտասարդ է զգում։
«Հենց այսպես սափրվում եմ` անմիջապես մինուս 10 տարի»,- ասել է Գալուստյանը։
Հեռուստահաղորդավարի երկրպագուները մեկնաբանություններում գնահատել են Գալուստյանի կերպարանափոխությունը և գովել նրա նոր ոճը։ Շատերն են նկատել, որ այս կերպ «Աստղերն Աֆրիկայում» շոուի հաղորդավարն «անճանաչելի» դարձել:
«Այնքան անսովոր է: Բայց իսկապես ավելի երիտասարդ», «Միխայիլ, դու հիանալի տեսք ունես»; «Հենց այն, ինչ ձեզ հարկավոր է», - գրել են երկրպագուները: