Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի: Այս մասին հայտարարել է SOCAR նավթային ընկերությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Լրատվամիջոցներում տեղեկություն շրջանառվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով կվճարի Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», հայտնել են SOCAR-ից:
Ներկայումս ռուսական գազի մատակարարումն Ադրբեջան իրականացվում է բնական գազի սեզոնային փոխանակման մասին համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2021 թվականի հուլիսին «Ազերկոնտրակտ»-ի և «Գազպրոմ»-ի միջև:
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն արդեն ռուսական գազի դիմաց վճարում է ռուբլով։