Մաքրեք մեր երկիրը թուրքի դեսպանից, դավաճանից. Գեղամ Մանուկյան
ՏեսանյութերԲոլորը պետք է ելնեն փողոց, սա այլեւս վճռական մարտ է, վճռական փուլ է, կհաղթենք` կհաղթի Հայաստանը, Արցախը, կհաղթեն ձեր զավակները, ձեր թոռները: Այս մասին այսօր` ապրիլի 25-ի իրազեկման երթի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այն ոգեւորությամբ որ թուրքին Հայաստան է կանչում Նիկոլը, այն ոգեւորությամբ, որ այսօր Արցախը զիջում է թուրքին Նիկոլը, շատ արագ մեր բոլորի ընտանիքների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու, դրա համար բոլորը պետք է ելնեն փողոց, սա այլեւս վճռական մարտ է, վճռական փուլ է, կհաղթենք, կհաղթի Հայաստանը, կհաղթի Արցախը, կհաղթեն ձեր զավակները, ձեր թոռները: Վստահ եմ, որ որեւէ մեկը չի ուզղում վաղն ապրի թուրքի լծի տակ, թոււրքի կողքին, որովհետեւ բոլորդ էլ հայ եք, հայրենասեր եք, պարզապես վերջին անգամ պետք է ելնեք ձեր ընտանիքները պաշտպանելու, Հայաստանն ու Արցախը պաշտպանելու, որ քշեք թուրքին մեր երկրից, մաքրենք մեր երկիրը ստերից, կեղծիքից ու դավաճանությունից, թուրքի դեսպանից: Այն չարիքից, որ 4 տարի շարունակ խաբեց բոլորիդ, խաբեց, թե ազնիվ է, արդար է, հայրենասեր է, թե սիրում եւ խոնարհվում է բոլորիդ առաջ ու օրերս ինչ պարզվեց, որ տարավ ու կոտորեց 4000 մեր զավակներին իմանալով այդ մասին: Ի՞նչ անուն տաս սրան, մեկ բան, դավաճան, ամեն մեկդ ձեզ հարց տվեք` ի՞նչ են անում դավաճանի հետ ու ամեն մեկդ կիջնեք փողոց, դիմադրության այս պայքարին»,-ասաց նա:
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այս պայքարը բոլորի համար է, իշխանության պայքար չէ, այլ ամե մեկի ընտանիքի ապագայի համար է, որ մեր երկրում չլինի թուրքացում եւ Արցախում հայաթափում չլինի:
Այնուհետեւ ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Առանց թուրքի Հայաստան»: