ՀՀԿ-ականները ազատ արձակվեցին․ Տիգրան Աբրահամյանը զգուշացրեց՝ բիրտ ուժ են կիրառողները շատ շուտով կենթարկվեն պատասխանատվության
Քաղաքական3 ժամ պահելուց հետո Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին բոլոր բերման ենթարկվածները: Տիգրան Աբրահամյանի խոսքով, կարմիրբերետավորների առանձին ներկայացուցիչներ բավականին բիրտ ուժ են կիրառել, դա ուղեկցվել է հայհոյանքներով ու վիրավորանքներով, տեսանելի է, որ կա քաղաքական հրահանգ անհամաչափ ուժ կիրառելու:
Տիգրան Աբրահամյանը զգուշացրեց իրավապահ մարմիններին, որ նրանց ապօրինությունները շատ շուտով կենթարկվեն պատասխանատվության: