«Հանուն Արցախի, միացե՛ք, հանուն Հայաստանի՝ միացե՛ք»․ բողոքի ակցիայի մասնակիցները Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում էին․ Ֆուտբոլային խաղն ընդմիջվեց
Մի խումբ քաղաքացիներ, ՀՀԿ երիտթևի անդամները, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բողոքի ակցիաների շրջանակում ոստիկանության կենտրոնի բաժնից երթով շարժվեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոն՝ իրազեկման ակցիա անցկացնելու:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում հնչեցին «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումները: