Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ է ծրագրվել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է տարածել լրագրող Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածների հարցազրույցից: Նրանցից մեկը հայտարարել է, որ կասկածյալները քննարկել են ռուսաստանցի այլ լրագրողների սպանության ծրագրերը ևս:
«2022 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ես եկել եմ բնակարան, որտեղ իմ ներկայությամբ քննարկվել է հատուկ գործողության աջակցության խորհրդանիշներով մեքենաների, զինկոմիսարիատների հրկիզումը, նաև՝ սպանություններ»,- «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ձերբակալվածներից մեկը։
Նա ԱՍԵԼ է, որ խմբի անդամները քննարկել են լրագրողներ Դմիտրի Կիսելյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Օլգա Սկաբեևայի, Եվգենի Պոպովի սպանությունները։
Մեկ այլ կալանավոր ասել է, որ իրենք պետք է «հնարավորինս շուտ» մահափորձ նախապատրաստեին Սոլովյովի դեմ, իսկ հանցագործությունը կատարելուց հետո ծրագրել էին մեկնել Ուկրաինա։