Ես թքած ունեմ քննադատության վրա. Գվինեթ Փելթրոու
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հասել է այն աստիճանի, որ այլևս չի կարող լռել: Նա որոշել է արտահայտել այն ամենն ինչ կուտակվել է իր մեջ Red ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
«Որքան ես մեծանում եմ, այնքան հասկանում եմ, որ շրջապատի կարծիքը որևէ բան չի նշանակում: Դա պարզապես էներգիայի կորուստ է»,- ասել է նա:
41-ամյա դերասանուհին խոստովանել է, որ աշխատում է չհետևել դեղին մամուլին՝ ասելով.
«Այդ ամենը բամբասանք է, ուստի ես աշխատում եմ չկարդալ»: