Լուկաշենկոն հայտնել է, թե որն է բելառուսների երջանկության գաղտնիքը
Բելառուս ժողովրդի երջանկությունը հողը պահպանելու մեջ է: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Օրշայի շրջանի Կոպիս քաղաքային գյուղի Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի կատարած այցի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Բելառուսներին ուզում եմ ասել. մեր երջանկությունը, մեծ հաշվով, մեկն է՝ մենք պետք է պահպանենք մեր հողը: Ուստի այս տաճարում, դիմելով իմ հայրենակիցներին՝ բելառուսներին, ուզում եմ խնդրել նրանց, պահանջել, եթե կուզեք՝ որպես նախագահ, հոգ տարեք Բելառուսի մասին։ Եթե կորցնեք ձեր հողը, չեք ունենա ոչ առողջություն, ոչ երջանկություն։ Չեք ունենա ոչ փող, ոչ աղ, եւ ձեր երեխաներն էլ չեն լինի»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Հիսուս Քրիստոսն իրեն զոհաբերել է հանուն ժողովրդի, եւ բելառուսների համար դա «մեծ դպրոց» է։
«Մենք պետք է սովորենք զոհաբերել հանուն մեզ համար գլխավորի` հանուն մարդկանց: Իսկ ես կխնդրեի ձեզ, որ միշտ գնահատեք այդ զոհաբերողներին, ինչպես մենք ենք գնահատում Նրան»,- եզրափակել է նախագահը։