Ուրուգվայի նախագահը քննադատել է Չավուշօղլուի ժեստը հայերի նկատմամբ
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ժեստը հայ համայնքից ցուցարարների նկատմամբ, ովքեր իրենց բողոքն էին հայտնում Մոնտեվիդեո կատարած նրա այցի դեմ, գրում է Deutsche Welle-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Ուրուգվայում հանդիպելով հայ ցուցարարներին, ցույց էր տվել մի շարք երկրներում արգելված «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության նշանը։
Մամուլի հետ զրույցում Լակալյե Փոուն վստահեցրել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է «խիստ քննադատության ենթարկվի»։
Առեւտրային հարցերում առաջընթացը չի նշանակում, որ Մոնտեվիդեոն համաձայն է մյուս կողմի «ներքին կամ արտաքին քաղաքականությանը», ասել է Ուրուգվայի նախագահը։
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիլյոն միացել է դատապարտմանը եւ իր թուրք գործընկերոջ ժեստն «անընդունելի» է անվանել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ժամանակ։
Նշենք, որ միջադեպից հետո Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուն կանչել էր ԱԳՆ։