ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են «3+3» հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստման մասին
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա հիշեցրել է, որ հարթակի դռները բաց են մնում Վրաստանի համար։
«Ներկայումս նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպումը։ Հանդիպման վայրն ու օրը կհայտարարվի»,- ասել է Գոնչարը։
«3+3» տ հարթակի առաջին հանդիպումը 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում համանախագահել են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի փոխարտգործնախարարները եւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենը։