Ռուսական սմարթֆոնը տապալվել է վաճառքներում
«Ռոստեխ»-ի AYYA ռուսական սմարթֆոնը պահանջարկ չի ունեցել զանգվածային շուկայում, նույնիսկ՝ արտասահմանյան ապրանքանիշերի առաջարկի կտրուկ կրճատումից հետո, գրում է «Կոմերսանտ»-ը։ «Սվյազնոյ»-ի տվյալներով՝ առաջին եռամսյակում վաճառվել է 370 AYYA T1 սմարթֆոն։
Պետական կորպորացիայում պնդում են, որ վաճառել են ամբողջ առաջին խմբաքանակը եւ մտադիր են զարգացնել նախագիծը՝ այն ռուսական օպերացիոն համակարգ եւ պրոցեսորներ տեղափոխելով։ Բայց այս պայմաններում դա անելը շատ դժվար է, նախազգուշացնում են փորձագետները։ Նրանք կասկածում են, որ հայրենական սմարթֆոններն իսկապես կարող են փոխարինել մասայական բրենդերին:
AYYA T1-ը շուկայում հայտնվել էր 2021 թվականի հոկտեմբերին: Այն հիմնված է MediaTek Helio P70 չիպսեթի եւ Android 11 օպերացիոն համակարգի վրա: Մշակողները սմարթֆոնը որպես գաղտնի հաղորդակցության սարք են դիրքավորել, որը բացառում է անձնական տվյալների հավաքումը:
«Նոր մատակարարումներն արդեն հիմնված կլինեն ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգի վրա, զարգացման հիմնական ուղղությունը կլինի շարքի ընդլայնումը, ինչպես նաեւ՝ ներքին բաղադրիչների բազայի ներդրումը»,- «Կոմերսանտ»-ին հայտնել են «Ռոստեխ»-ում: