ԵՊԲՀ մի խումբ ուսանողներ բուհի տարածքում բարձրացրել են Արցախի դրոշն ու անժամկետ դասադուլ հայտարարել (Տեսանյութ)
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ բժիշկ Հայկազ Հարությունյանը և մի շարք ԵՊԲՀ ուսանողներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բարձարացրեցին Արցախի դրոշը, և հայտարարեցին անժամկետ դասադուլ, պայմանավորված Հայաստանում և Արցախում օրեցօր վատթարացող անվտանգային պայմաններով: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
Նրանք կոչ են անում ուսանողությանը և մյուս բուհերին միանալ զանգվածային բոյկոտին։