Օքսանա Ակինշինայի նախկին ամուսինը բաժանումից հետո երեխաներին Վրաստան է տարել
Դերասանուհի Օքսանա Ակինշինայի նախկին ամուսինը՝ գործարար Արչիլ Գելովանին, ամուսնալուծությունից հետո երեխաներին Վրաստան է տարել, հայտնում է «Էքսպրես Գազետան»՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցչին։
Դերասանուհին ու նրա երկրորդ ամուսինը որդի ունեն՝ Կոնստանտինը եւ դուստր՝ Էմմին։ Տղամարդը դերասանուհուն ապահարզան է տվել միայն մի պայմանով՝ երեխաներին իր հետ է տանելու։
Աստղային մայրիկը երեխաներին կայցելի, հենց դրա համար ժամանակ ունենա։ Օրերս դերասանուհուն նկատել են Թբիլիսում․ լրատավամիջոցների տեղեկություններով՝ նա մեկնել է երեխաներին տեսնելու։