Մոսկվան նշել է Ուկրաինայի հարցում Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշման մասին. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան նշել է Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի եւ Երեւանի կշռադատված դիրքորոշման մասին, անգամ աննախադեպ արտաքին ճնշման եւ հակառուսական քարոզչության պայմաններում գործընկերները կառուցել են քաղաքականություն, որը հիմնված է ազգային շահերի վրա, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերները կշռադատված դիրքորոշում են ցուցաբերում Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ դրա հետ կապված՝ Արեւմուտքի աննախադեպ հակառուսական քարոզչության հարցում։ Մենք հիանալի հասկանում ենք, թե արտաքին ուժերի ինչ ճնշման են բախվում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունները, եւ գնահատում ենք այն, որ թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը արտաքին քաղաքական գիծը կառուցելիս ղեկավարվում են նախ եւ առաջ սեփական ազգային շահերով»,- ասել է դիվանագետը։