Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422828-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2186 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3037290 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1952 պացիենտ, նվազել է 10-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410571 անձ` վերջին մեկ օրում 13 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: