Հակամարտությունն Ուկրաինայում կհանգեցնի սոցիալական խնդիրների Եվրոպայում. Հուլուսի Աքար
Հակամարտությունն Ուկրաինայում ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել սոցիալական եւ տնտեսական խնդիրների եվրոպական մի շարք երկրներում։ Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Hurriyet թերթի հարցազրույցում։
«Եթե պատերազմը ձգձգվի, եվրոպական երկրներում կառաջանան սոցիալական եւ տնտեսական խնդիրներ, եւ այդ իրավիճակը կանդրադառնա [այդ երկրների] ժողովուրդների վրա»,- ասել է նախարարը՝ չնշելով, թե Եվրոպայի որ պետությունները նկատի ունի։
Աքարը, ինչպես նշել է պարբերականը, խուսափել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան պաշտպանում է ՆԱՏՕ-ի կազմ Ֆինլանդիային ընդգրկելու հնարավորությունը։