Թայսոն Ֆյուրին հաղթանակի համար ստացել է 33,6 միլիոն դոլար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար 33-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրին ստացել է 33,6 միլիոն դոլար, հաղորդում է Вoxingnews24.com-ը։
Թայսոն Ֆյուրին 6-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել բրիտանացի Դիլիան Ուայթին, որը ստացել է 7,4 միլիոն դոլար։ Նախքան մենամարտը Թայսոն Ֆյուրիին արդեն երաշխավորված էր 29,5 միլիոն դոլար (նշված 33,6 միլիոնից)։ Նա այս հաղթանակից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
Թայսոն Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 33 մենամարտում տարել է 32 հաղթանակ։ Առաջին մենամարտը նա ավարտել էր ոչ ոքի՝ 2018-ին ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերի հետ։