Ստամբուլում արգելել են Ցեղասպանության զոհերին նվիրված սգո արարողությունը
Ստամբուլի նահանգապետն անհասկանալի պատճառներով թույլ չի տվել 1915-ի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա սգո միջոցառումն անցկացնել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Ստամբուլի նահանգապետարանից մերժման տռղեկանքում նշել են, որ հարմար չեն գտնում եւ որեւէ պատճառ չեն նշել։
Նշենք, որ 2010 թվականից ամեն տարի մինչեւ կովիդի սկսվելը ապրիլի 24-ին, Ստամբուլի Թաքսիմի հրապարակում երեկոյան 19.15-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։