Մորգենշտերնի նախկին կինը՝ Դիլարա Զինատուլինան, հաստատել է, որ իրենց ամուսնությունը փլուզվել է դավաճանությունների պատճառով
Ռեփեր Մորգենշգտերնի նախկին կինը՝ Դիլարա Զինատուլինան, արձագանքել է նախկին ամուսնու հարցազրույցին, որը հայտարարել էր, որ իրենց ամուսնության փլուզման պատճառ են դարձել հաճախակի դավաճանությունները, հայտնում է StarHit-ը։
Միայն թե, Դիլարան չի կարողացել տեսանյութը մինչեւ վերջ նայել, ինչի մասին խոստովանել է սոցիալական ցանցերում։
Ապրիլի 22-ին Մորգենշտերնը տեսանյութ է հրապարակել, որում մանրամասն պատմել է սիրելիից բաժանվելու պատճառների մասին։ Նա խոստովանել է, որ արտամուսնական կապերի հարցում խնդիր չի տեսնում, եթե դրանք հարաբերությունների եւ ռոմանտիկայի չեն հանգեցնում։ Զինատուլինան խոստովանել է, որ չի կարողացել դիտել ամբողջ տեսանյութը։
«Ինչ-որ մեկը եկել է եւ ասում է, որ ես պետք է դիտեմ մինչեւ վերջ։ Թեեւ ոչ։ Չեմ ուզում դա դիտել ամբողջությամբ»,- արձագանքել է նա։