Հնդիկ տղամարդը փորձել է 40 000 դոլարի ոսկի տեղափոխել՝ կեղծամի տակ եւ աղիքում թաքցրած. նրան ձերբակալել են օդանավակայանում
Նյու Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել՝ 39 947 դոլարի ձուլածո ոսկու մաքսանենգության համար, հաղորդում է The Times of India-ն:
Տղամարդը ոսկին թաքցրել էր գլխին դրված կեղծամի տակ տեղակայված փոքր պարկում: Մաքսային ծառայության պաշտոնյան հավելել է, որ տղամարդու ուղիղ աղիքում նույնպես երկու նման պարկ է հայտնաբերվել՝ պարկուճի տեսք ունեցող ոսկու պարունակությամբ:
Delhi Customs-ի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են կտրում կեղծամը, որպեսզի մերկացնեն ոսկու պարկը, որն ամրացված է եղել նրա ճաղատ գլխին:
Հնդկական անձնագիր ունեցող տղամարդը Աբու Դաբիից էր ժամանել: Նրան ձերբակալել են:
Ոսկու տեղափոխումը չվերթների ժամանակ ինքնին անօրինական չէ, սակայն ուղեւորները պետք է հայտարարագրեն ազնիվ մետաղի քանակը, որը տեղափոխում են եւ համապատասխան հարկեր վճարեն: