«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը կատարել է Կոմիտասի «Կռունկը»
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը՝ երգչուհի Ռոզա Լինը, կատարել է Կոմիտասի «Կռունկը»։
Ռոզա Լինի կատարումը հրապարակվել է Armenia in Eurovision-ի Ֆեյսբուքի էջում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Ռոզա Լինը Snap երգով:
Մրցույթն անցկացվելու է Թուրինում։ Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, վերջինը: