Երբեք չենք մոռանա պատմական ողբերգությունները. ֆրանսիացի սենատոր
Ֆրանսիացի սենատոր Քրիստիան Կամբոնը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
«Վերսալյան պալատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման համերգ` դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Երբեք չենք մոռանա պատմական ողբերգությունները, հատկապես, երբ դրանք անդրադարձել են մի երկրի վրա, որը Ֆրանսիայի լավ բարեկամն է»,- գրել է Քրիստիան Կամբոնը: