Երևանում բախվել են Opel-ն ու Nissan-ը. վերջինս էլ բախվել է գովազդային վահանակին
Ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Դավիթ-Բեկ փողոցի 101/1 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Աղվան Ա.-ի վարած Opel մակնիշի և Երևան բնակիչ, 23-ամյա Սանդրո Ա.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Զ.Գ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին՝ վնասելով այն: