Լը Պենն ընդունել է իր պարտությունը
«Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն ընդունել է իր պարտությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Միաժամանակ նա հորդորել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցել իր կուսակցությանը։
Լը Պենը հաջողված է անվանել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայում ընտրատեղամասերի փակվելուց հետո։
«Այս արդյունքը մեզ համար փայլուն հաղթանակ էր», – ասել է նա ընտրողների հետ հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակել են ֆրանսիական հեռուստաալիքները։
«Մեզ համար, ինչպես նաև միլիոնավոր եվրոպացիների համար, այս արդյունքը խորհրդանշում է խիստ դժգոհությունը գործող համակարգից»։
Լը Պենը զանգահարել է գործող նախագահ Էմանուել Մակրոնին՝ ընդունելով նրա հաղթանակը, հայտնում է BFM-ը։
Ավելի վաղ BFM-ն հրապարակել էր քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը հավքել էր ձայների 57,6%-ը, Լը Պենը՝ 42,4%-ը։