Սաուդյան արքայազները ֆինանսական խնդիրների պատճառով զբոսանավեր և անշարժ գույք են վաճառում
Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի որոշ արքայազներ ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում են անշարժ գույք և զբոսանավեր ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է Wall Street Journal-ը։
Արքայազներն իրենց ակտիվներից ազատվում են Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս, քանի որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը արգելափակել է նրանց ֆինանսական աղբյուրներից շատերը, որոնք նրանք օգտագործում էին իրենց արտասովոր սովորություններն իրականացնելու համար»:
Ըստ Wall Street Journal-ի, վերջին տարիներին նրանք վաճառել են ավելի քան 600 մլն դոլար արժողության անշարժ գույք, զբոսանավեր և արվեստի գործեր։
Աղբյուրները նշում են, որ արքայազներին գումար է անհրաժեշտ հարկերը և գույքի պահպանման, ինչպես նաև ինքնաթիռների և նավերի կայանման համար վճարելու համար:
Ըստ աղբյուրի, արքայազն Բանդար բեն Սուլթանը, ով նախկինում ղեկավարում էր Սաուդյան հետախուզությունը, 2021 թվականին վաճառել է Մեծ Բրիտանիայի իր ունեցվածքը 155 միլիոն դոլարով: