ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։
Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։
Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- գրել է Ռուբինյանը: