Լոլիտան ասել է, որ իրեն պետք չէ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումը
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ասել է, որ պետական կոչումների իմաստը չի տեսնում։ Այս մասին երգչուհին հայտարարել է Անտոն Կրասովսկուն տված հարցազրույցում, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Ես դեմ եմ տիտղոսներին։ Հիմա դա ոչ մեկին պետք չէ։ Այս բոլոր կոչումներն ընդամենը թոշակի բարձրացում են։ Ես դրա կարիքը չունեմ։ Ես դրա մեջ ոչ մի արժեք չեմ տեսնում։ Այս կոչումը պարտավորեցնում է»,- ասել է նա։
Երգչուհին բացատրել է, որ կարեւոր է համարում միայն այն շքանշանները, որոնք ստացել են Հայրենական մեծ պատերազմի հերոսները։
«Ինձ համար շքանշաններն ավարտվեցին Հայրենական մեծ պատերազմում պապիս ստացած պարգեւներով։ Մնացած ամեն ինչ ինձ համար արժեք չունի»: