Աչքիս առաջ 10 ընկերներիս գլուխները կտրել են, ո՞նց գնանք նստենք թուրքի կողքը. կին մահապարտ
ՀասարակությունՄեր բանակը շատ ուժեղ է, մենք ւնենք լավ բանակ: Այս մասին, յսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ, մահապարտ Անժելա Հակոբյանը, ով ծառայել է 5-րդ բրիգադում, Սեւանի ջոկատում:
«Մենք երբեք չենք ընկնի, մենք միշտ մոխիրներից հառնում ենք: Մեր բանակը, մեր ազգը կբարձրանա, որովհետեւ մենք հայ ենք»,-ասաց նա:
Անժելա Հակոբյանն անհնար է համարում ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղության դարաշրջան բացելը. «Ես ապրել եմ Բաքվում, ես տեսել եմ ցեղասպանություն Արցախում: Արցախցիներն ասում են՝ եթե թուրք ես տեսնում, փետը պիտի ձեռքիդ լինի: Մենք չոենք կարող ծնկի գանք թուրքի առջեւ, մենք պետք է թուրքին ծնկի բերենք: Դա լինելու է, ես հավատում եմ: Ես հավատում եմ Արցախի ապագային: Արցախը շատ բան է տեսել, բայց արցախցիք ուժեղ են: Կյանքում չհավատաք, որ արցախցիներն իրենց հողերը տան թուրքերին: Ով կռվել է Արցախում, կյանքում չի թողնի, որ թուրքը գա, ապրի հայերի հետ: Մենք գենոցիդ ենք տեսել Վաղուհասում, Գանձասարում: Իմ աչքի առջեւ իմ 10 մարտական ընկերների գլուխը կտրել ենոնց կարանք էդքանից հետո գննք թուրքի կողքը Արցախում նստենք: Մենք հետ ենք վերցնելու մեր հողերը»: