Թուրքիայի մեջլիսը չի ընդունել Ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հայտնել է, որ Կարո Փայլանի ներկայացրած օրինագիծը հետ է վերադարձվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող օրինագիծը հակասում է խորհրդարանի ներքին կանոնադրությանը եւ ապրիլի 23-ի երեկոյան այն հետ է վերադարձվել։
Նշենք, որ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։