Գուտերիշն ապրիլի 25-ին կմեկնի Անկարա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ապրիլի 25-ին կայցելի Անկարա: Այցի շրջանակում հանդիպում կկայանա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցով կմեկնի Մոսկվա: Նա կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նրան կընդունի նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 28-ին Գուտերիշը կայցելի Ուկրաինա եւ բանակցություններ կվարի երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի, ինչպես նաեւ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: