ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոյի անդրադարձը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոն ապրիլի 23-ին անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ նշելով, որ ամերիկյան նախկին վարչակազմերն այդ օրը պաշտոնապես չէին նշում՝ Թուրքիային չվիրավորելու մտավախությունից ելնելով, սակայն նախագահ Բայդենն անցյալ տարի հայտարարություն տարածեց՝ ճանաչելով ցեղասպանությունը։
Ազգային հանրային ռադիոյի եթերում նաև Պուլիցերյան մրցանակի արժանացած ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն ընթերցել է հատված «Երբ վերապրածները հեռանան» պոեմից։