Ֆրանսիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ֆրանսիայում ապրիլի 24-ին անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Քվեարկության վճռորոշ փուլում ֆրանսիացիները կորոշեն, թե ով կլինի երկրի ղեկավարն առաջիկա հինգ տարում՝ երկրորդ ժամկետի հավակնող Էմանուել Մակրոնը, թե Մարին Լե Պենը: Ընտրողների ցուցակում ավելի քան 48.7 մլն մարդ է ընդգրկվել: Քվեարկությունը տեղի կունենա 08:00-20:00-ը, որից հետո ԶԼՄ-ները կհրապարակեն սոցիոլոգիական ինստիտուտների տրամադրած նախնական արդյունքները, փոխանցում է RFI-ն:
Կիրակի ընտրատեղամասերը Ֆրանսիայում բաց կլինեն տեղի ժամանակով 8-ից մինչեւ 19:00-ն, բացառությամբ խոշոր քաղաքների, որտեղ քվեարկությունը կշարունակվի մինչեւ երեկոյան ութը:
Քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերում սկսվում է քվեարկության ավարտից հետո՝ դիտորդների ներկայությամբ:
Մակրոնը երկրորդ փուլ է անցել 27.85 տոկոս ձայնով: «Ազգային միասնություն» ծայրահեղ աջակենտրոն կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 23.15: