«Ռոման» հաստատել է, որ մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին
Իտալական «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտուն հաստատել է, որ հռոմեական ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Չեմ կարծում, որ խնդիրներ կառաջանան Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման հարցում։ Երկու կողմերն էլ մտադիր են շարունակել համագործակցությունը»,- Տիագո Պինտուի խոսքը մեջբերում է DAZN-ը։
33-ամյա ֆուտբոլիստը 2019-ին է տեղափոխվել «Ռոմա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։
Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 10 միլիոն եվրո։