Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել բողոքի ակցիա իրականացնող հայերին
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տալիս և այդպես «ողջունում» Ուրուգվայում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անող հայերին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«107 տարի է անցել, բայց Թուրքիայի պետական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Նույն երիտթուրքական մտածելակերպը, մեթոդներն են փոխվել: Կարող ենք հիշել և պահանջել, բայց դրանից անդին՝ պետք է այս պարզ իրողությունը մեզ համար արձանագրենք հավերժ ու ըստ այդմ պատրաստվենք: Մնացածը կեղծ պատրանքներ են»,-նշել է նա։