Պովոլետո քաղաքում տեղի է ունեցել «Հայերի Ապրիլի 24-ը» հրապարակի բացման արարողությունը
Ապրիլի 23-ին Պովոլետո քաղաքում տեղի ունեցավ «Հայերի Ապրիլի 24-ը» հրապարակի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Ջուլիանո Կաստենետոն, իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Իտալիայի Հայերի Միության նախագահ Պայքար Սիվազլիյանը, Մխիթարյան Միաբանության Հայր Համազասպը և «Ծիծեռնակ» Ասոցիացիայի նախագահ Դանիել Թեմրեզյանը:
Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսության ներկայացուցիչ Թերեզա Խաչատրյանը հաղորդեց Իտալիայում ՀՀ Դեսպան Ն.Գ. Ծովինար Համբարձումյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։