Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 22 նոր դեպք է արձանագրվել
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7 մլն 215 հազար 512-ի։ Այս մասին հայտնում են Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունից։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
«Իրանում կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր վարակվածների շրջանում գրանցվել է ապաքինման 6,963,991 դեպք»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 259 733 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 57 452 050, երրորդը՝ 26 888 907 մարդ։ Հանրապետությունում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 148 600 690 դեղաչափ։
Արձանագրվել է մահվան 22 նոր դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը երկրում կազմում է 140 962։