Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը ներկայացրել է Կիևում նկարահանված նոր տեսահոլովակը
Էդ Շիրանը ներկայացրել է իր «2Step» թրեքի ռեմիքսի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաեւ ռեփեր Lil Baby-ին։ Երաժշտական տեսահոլովակը, որը հրապարակվել է արտիստի YouTube-ի պաշտոնական ալիքում, նկարահանվել է անցյալ տարի Կիեւում։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Հոլովակը սկսվում է Շիրանի տեքստային հաղորդագրությամբ, որում նա պատմում է, թե որքան լավ են ընդունել իրեն Ուկրաինայի մայրաքաղաքում: Տեսանյութի ընթացքում կատարողը շրջում է երեկոյան քաղաքի փողոցներով՝ ֆիքսելով մեծ մեգապոլիսի կյանքը։
Շիրանը պարզաբանել է, որ երգից ստացված հասույթը կուղղվի ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ Շիրանը նաեւ խոստովանել է, որ վաղուց էր երազում աշխատել ամերիկացի հիփ-հոփ արտիստ Lil Baby-ի հետ, ում նա անվանել էր իր կուռքը։