Սարատովի բնակիչները պահանջում են չեղարկել Սերգեյ Լազարևի համերգը
Սարատովի բնակիչները վրդովվել են, որ քաղաքում ծրագրվում է Սերգեյ Լազարեւի համերգը, որն Ուկրաինայում հատուկ գործողությանը դեմ էր արտահայտվել։ Այս մասին հայտնում է Riafan.ru-ն։
Լազարեւի ելույթը Սարատովում պետք է կայանա ապրիլի 24-ին, սակայն քաղաքի բնակիչները ուրախ չեն այս իրադարձությամբ։ Քաղաքացիները սոցիալական ցանցերում զանգվածաբար հաղորդագրություններ են գրում՝ պահանջելով չեղարկել արտիստի համերգը։ Սարատովցիներն ասում են, որ չեն սպասում Լազարեւին եւ խորհուրդ են տալիս «գնալ Զելենսկու մոտ»։
Ավելի վաղ երգիչը դատապարտել էր Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունը, սակայն հետո ջնջել էր իր վրդովմունքը։ Լազարեին ասել է, որ ինքը ռուս է եւ սիրում է իր հայրենիքը։