Իրանն ու Սաուդյան Արաբիան վերսկսում են բանակցությունները. հերթական փուլն անցկացվել է Բաղդադում
Բաղդադում կայացել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչների բանակցությունների 5-րդ փուլը, հաղորդում է Tasnim-ը։
Նշվում է, որ բանակցություններում քննարկվել են երկու երկրների միջեւ կապերի վերականգնման ճանապարհին առկա հիմնական խնդիրները։
Իրաքի եւ Օմանի պաշտոնյաներն արդյունավետ դեր են խաղացել Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունների վերսկսման գործում:
Թեեւ բանակցությունների վերջին փուլի բովանդակության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան, սակայն այս փուլի դրական մթնոլորտը հույս է արթնացրել, որ երկու երկրները գնում են հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները վերջին ամիսներին Բաղդադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։