Բոլորս էլ լավ գիտենք, թե հայ ժողովուրդն ինչ ներդրում է ունեցել մեր ընդհանուր մեծ հաղթանակում․ Կոպիրկին
Հիմա աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին առավել քան երբեւէ ակտուալ են այն խնդիրները, որոնք մենք մեր առջեւ դրել ենք անցած տարիների ընթացքում՝ պատմական իրողության պաշտպանություն, պատերազմի մասին ճշմարտություն, ֆաշիզմի դեմ պայքարի, նացիզմի սպառնալիքի դեմ պայքար։ Այս մասին ապրիլի 23-ին Երեւանում «Հիշողության այգի» միջազգային ակցիայի ժամանակ իր ելույթում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սա ոչ միայն ակտուալ է, այլ դրանք խնդիրներ են, որոնք կապված են մեր գոյատեւման, մարդկային քաղաքակրթության գոյատեւման հետ: Միանգամայն տրամաբանական է, որ այս ակցիան այդքան անկեղծ արձագանք է գտնում հայկական հողի վրա։ Բոլորս էլ լավ գիտենք, թե հայ ժողովուրդն ինչ ներդրում է ունեցել մեր ընդհանուր մեծ հաղթանակում։ Մենք բոլորս հիշում եւ գնահատում ենք դա։ Մեր առաքելությունն է պահպանել ճշմարտությունը մեր ընդհանուր պատմության մասին եւ պահպանել նրանց հիշատակը, որոնք՝ չխնայելով իրենց կյանքը, փրկեցին աշխարհը նացիստական ժանտախտից»,-հավելեց դեսպանը։