Ֆրանսիան չի կարող լքել իր քույր Հայաստանին եւ լինել ցեղասպանության հանդիսատես․ Վալերի Բուայե
Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Հայաստանի վիլայեթներում խոսում են նոր աղետների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական բնաջնջման պաշտոնական էվֆեմիզմն է»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն։
«Արցախի հակամարտությամբ, ցավոք, պատմությունը կրկնվում է։ Իսկ Ֆրանսիան չի կարող հրաժարվել իր դաշնակցից, իր քույր Հայաստանից եւ չի կարող լինել ցեղասպանության հանդիսատես։ Դա կնշանակի հրաժարվել ինքներս մեզնից։ Նրանց անտեսելը նշանակում է դավաճանել ինքներս մեզ։
Շնորհակալություն քաղաքապետ Սիլվեն Սուվեստրին եւ CCAF Sud-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը շարունակելու համար»,-գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։