Գերմանիայի բնակիչների կեսը դեմ է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը
Գերմանիայի բնակիչների կեսը դեմ է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը: Այս մասին վկայում է Insa Institute-ի հարցումը Bild հրատարակության պատվերով, հաղորդում է Deutsche Welle-ը։
Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին դիմել են Գերմանիայի գիտության եւ քաղաքականության 18 գործիչներ։ Նրանց թվում է Բունդեսթագի նախկին փոխնախագահ Անտյե Վոլմերը։
Դիմումը ստորագրողները Գերմանիայի կառավարությանը, ԵՄ երկրներին եւ ՆԱՏՕ-ին կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումը եւ Կիեւին հորդորել դադարեցնել ռազմական դիմադրությունը, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել հաշտության շուրջ։